• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ի դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցած Հարավ-չինական ծովի 13-րդ միջազգային համաժողով

18 նոյեմբերի, 2021
ՎՍՀ-ի դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցած Հարավ-չինական ծովի 13-րդ միջազգային համաժողով
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 18-ին և 19-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դիվանագիտական ակադեմիայում տեղի է ունեցել Հարավ-չինական ծովի 13-րդ միջազգային համաժողովը «Հետադարձ հայացք դեպի ավելի պայծառ ապագա» («Looking back to a brighter future») խորագրով։ 

Բացման ելույթներով հանդես են եկել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դիվանագիտական ակադեմիայի տնօրեն դոկտոր Ֆամ Լան Դունգը (Dr. Pham Lan Dung) և արտաքին գործերի փոխնախարար Ֆամ Կուանգ Հիուն (Mr. Pham Quang Hieu):

Բացման ելույթներից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մի շարք հեղինակավոր բանախոսներ և միջազգային փորձագետներ իրենց զեկույցներում անդրադարձել են Հարավ-չինական ծովի խնդրին վերաբերող տարբեր ոլորտներին։

Պանելային քննարկումներից հետո բանախոսները պատասխանել են համաժողովին ներկա գտնվող և հեռահար ձևաչափով մասնակիցների հարցերին։

 «Հետադարձ հայացք դեպի ավելի պայծառ ապագա» խորագրով Հարավ-չինական ծովի 13-րդ միջազգային համաժողովին մասնակցում էին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին՝ ի թիվս Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում հավատարմագրված այլ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների ու անդամների մասնակցում էին նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: